ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ցրտին դիմանալու համար օգտագործեք խոզի ճարպ

Ցրտին դիմանալու համար օգտագործեք խոզի ճարպ
12.01.2014 | 14:04

Թե որ երկրում որքան բարձր է գնահատվում խոզի ճարպը` չարժե անդրառնալ: Պարզապես նշեմ, որ այն օգնում է ձմռանը հաղթահարելու ցուրտը: Խոզի ճարպը դյուրամարս է, չի ծանրաբեռնում լյարդը, ավելի քիչ խոլեստերին է պարունակում, քան կարագը: Ավելին` խոզի ճարպն արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի քանակը: Նշենք, որ խոզի ճարպի մեջ բացակայում են ամեն տեսակ պարազիտները, որոնք իրենց լավ են զգում ձկան կամ մսի մեջ: Եվ մի հիշեցում` ցանկացած մթերք օգտակար է, եթե այն չափավոր է օգտագործվում: Խոզի ճարպի 100 գրամը պարունակում է 750-900 կկալ: Օրական 30-40 գրամ ճարպ օգտագործելը նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար, իսկ դրանից ավելին կարող է գիրացման պատճառ դառնալ:

Անցնենք պատրաստմանը: Ասեմ, որ ճարպը պատրաստում են մի քանի ձևերով: Կներկայացնեմ իմ նախընտրած տարբերակը: Նախ` ընտրեք բարձրորակ ճարպ: Այն պետք է սպիտակ կամ թույլ վարդագույն լինի, բայց ոչ մի դեպքում` դեղին կամ արյունոտ: Դեղին գույնը վկայում է ճարպի հնացածության մասին, իսկ արյան հետքերը` մանրէների առկայության: Ուրեմն` ճարպի կտորն ընտրելուց հետո, անկախ նրա քաշից, լավ մաքրեք բոլոր կողմերից, եթե տեսնում եք, որ քերելով վերին շերտը լավ չի մաքրվում, ապա լվացեք և չորացրեք: Կտրտեք ձեր նախընտրած չափով: Հավասար քանակությամբ խառնեք աղ, սև և կարմիր կծու պղպեղ: Ճարպի կտորները բոլոր կողմերից լավ թաթախեք այդ խառնուրդի մեջ: Ապակե կամ էմալե լավ փակվող ամանի մեջ մի քանի դափնու տերև և սխտորի կտորներ դրեք, վրան դասավորեք խառնուրդով թաթախված ճարպի կտորները, դրանք դրեք բոլոր կողմերից` ճարպակտորների արանքներում, շուրջը: Սովորաբար ես սխտորը լայնությամբ բարակ շերտերով կտրտում եմ, այսպես և սխտորն եք տնտեսում և ճարպը արագ է ներծծվում սխտորի բույրով: Աշխատեք, որ դափնու տերևն ու սխտորը չափից շատ չլինեն: «Кашу маслом не испортишь» ռուսական ասացվածքը միշտ չէ, որ ճիշտ է: Ամենը վերջացնելուց հետո այն պահեք սառնարանում: 7-10 օր հետո կարող եք օգտագործել: Նկատի ունեցեք, որ աղի շատ քանակությունից պետք չէ վախենալ, ճարպը «կվերցնի» այնքան աղ, որքան իրեն հարկավոր է: Օգտագործելուց առաջ կարող եք մի փոքր հեռացնել աղապղպեղային շերտը, եթե ձեզ այն աղի կամ կծու է թվում և կունենաք միայն համեմված ճարպ: Բարի ախորժակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 9963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ